Այս տարի լրացավ հայտնի Deep Purple խմբի ոչ պակաս հայտնի Machine Head ալբոմի 40-ամյակը: Machine Head-ը լույս տեսնելուց անմիջապես հետո բրիտանական չարտերում զբաղեցրեց առաջին տեղը և երկու շաբատ շարունակ պահպանեց առաջին հորիզոնականը: Machine Head-ում զգացվում է դասական և բլյուզային երաժշտության ազդեցություն: Կիթառիստ Ռիտչի Բլեքմորը ասում է, որ Highway Star երգի սոլոները գրելուց նա ոգեշնչված է եղել 18-րդ դարի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի երաշժտությամբ: 1989թ. Kerrang! ամսագիրը տվել է ալբոմին 35-րդ հորիզոնականը աշխարհի 100 ծանր ռոք ալբոմների ցանկի մեջ:Ալբոմի երգերի ցուցակը՝
1. Highway Star
2. Maybe I'm A Leo
3. Pictures of Home
4. Never Before
5. Smoke On The Water
6. Lazy
7. Space Truckin
8. When A Blind Man Cries (ընգրկվել է ցուցակի մեջ 1997թ., ալբոմի 25-րդ տարեդարձին)
Ալբոմի տեղերը չարտերում՝
1. UK Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
2. German Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
3. Australian Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
4. Norwegian Record Charts - 3րդ տեղ (1972թ.)
5. US Billboard 200 Chart - 7րդ տեղ (1972թ.)
6. Canadian RPM Albums chart - 1ին տեղ (1973թ.)
No comments:
Post a Comment