Popular Posts

Monday, January 2, 2012

Black Sabbath-ի վերադարձը

Հայտի Black Sabbath ծանր ռոք խումբը կրկին վերմիավորվել է իր օրիգինալ կազմով: Կազմի մեջ մտնում են Black Sabbath-ի լեգենդար գիթարիստ՝ Թոնի Այոմին, երգիչ՝ Օզզի Օսբորնը, բաս-գիթարիստ՝ Ջիզեր Բաթլերը և թմբկահար՝ Բիլ Ուարդը: Խումբը տեղեկացնում է, որ շուտով լույս կտեսնի նոր ալբոմ, որի արտադրողը կլինի հայտնի ռոք-մեթալ պրոդյուսեր՝ Ռիք Ռուբինը: Դա կլինի առաջին ալբոմը օրիգինալ կազմով վերջին 33 տարվա ընթացքում: Բացի դրանից խումբը կլինի հայտնի ռոք-մեթալ Download Festival-ի խորագիրը, ինչից հետո կգնա համաշխարհային շրջագայության մի շարք համերգներով:

The Unguided-ի նոր ալբոմը

Վերջերս լույս տեսավ The Unguided մեթալ խմբի նոր ալբոմը, որը ստացավ Hellfrost անվանումը: Խումբը կազմված է Sonic Syndicate խմբի նախկին մասնակիցներից: Նորահաստատ խմբին ալբոմը բերեց մեծ հաջողություն և հայտնիություն: Ալբոմի մեջ մտնում են ինչպես նոր երգեր, այնպես էլ Sonic Syndicate-ի թարմացված երգեր: Ահա երգերի ցուցակը`

1. Inherit The Earth
2. Phoenix Down
3. Betrayer Of The Code
4. My Own Death
5. Serenade Of Guilt
6. Collapse My Dream
7. Green Eyed Demon
8. Iceheart Fragment
9. Pathfinder
10. Where The Frost Rose Withers
11. The Miracle Of Mind (բոնուս երգ)