Popular Posts

Thursday, April 19, 2012

Deep Purple-ի ալբոմի 40-ամյակը

Այս տարի լրացավ հայտնի Deep Purple խմբի ոչ պակաս հայտնի Machine Head ալբոմի 40-ամյակը: Machine Head-ը լույս տեսնելուց անմիջապես հետո բրիտանական չարտերում զբաղեցրեց առաջին տեղը և երկու շաբատ շարունակ պահպանեց առաջին հորիզոնականը: Machine Head-ում զգացվում է դասական և բլյուզային երաժշտության ազդեցություն: Կիթառիստ Ռիտչի Բլեքմորը ասում է, որ Highway Star երգի սոլոները գրելուց նա ոգեշնչված է եղել 18-րդ դարի հայտնի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի երաշժտությամբ: 1989թ. Kerrang! ամսագիրը տվել է ալբոմին 35-րդ հորիզոնականը աշխարհի 100 ծանր ռոք ալբոմների ցանկի մեջ:

Ալբոմի երգերի ցուցակը՝

1. Highway Star
2. Maybe I'm A Leo
3. Pictures of Home
4. Never Before
5. Smoke On The Water
6. Lazy
7. Space Truckin
8. When A Blind Man Cries (ընգրկվել է ցուցակի մեջ 1997թ., ալբոմի 25-րդ տարեդարձին)


Ալբոմի տեղերը չարտերում՝
1. UK Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
2. German Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
3. Australian Albums Chart - 1ին տեղ (1972թ.)
4. Norwegian Record Charts - 3րդ տեղ (1972թ.)
5. US Billboard 200 Chart - 7րդ տեղ (1972թ.)
6. Canadian RPM Albums chart - 1ին տեղ (1973թ.)

Tuesday, April 17, 2012

Accept խմբի նոր ալբոմը

Լույս է տեսել գերմանական հեվի մեթալի լեգենդներ՝ Accept խմբի նոր սկավառակը, որը հպարտ կրում է Stalingrad անունը: Այն բաղկացած է 10 երգից:

Ահա երգերի ցուցակը՝

1. Hung, Drawn and Quartered
2. Stalingrad
3. Hellfire
4. Flash to Bang Time
5. Shadow Soldiers
6. Revolution
7. Against the World
8. Twist of Fate
9. The Quick and The Dead
10. The Galley

Wednesday, April 11, 2012

Gotthard-ի նոր ալբոմի մանրամասները

Շվեդական Gotthard ռոք խումբը կիսվեցին իրենց սպասվող "Firebirth" ալբոմի երգերի ցանկով: Այսպիսով դառավ հայտնի, որ այս տարվա հունիսի 1-ին դուրս եկող ալբոմի մեջ կմտնեն 13 երգ: Ալբոմը լույս կտեսնի Nuclear Blast և Warner Music ընկերությունների շնորհիվ:
Երգերի ցանկը՝

1. Starlight
2. Give Me Real
3. Remember It's Me
4. Fight
5. Yippie Aye Yay
6. Tell Me
7. Shine
8. The Story Is Over
9. Right On
10. S.O.S.
11. Take It All Back
12. I Can
13. Where You Are? (նվիրված է Սթիվ Լիին, Gotthard-ի նախկին երգչին, ով 2010-թ. մահացավ ավտովթարի հետևանքով)

Monday, January 2, 2012

Black Sabbath-ի վերադարձը

Հայտի Black Sabbath ծանր ռոք խումբը կրկին վերմիավորվել է իր օրիգինալ կազմով: Կազմի մեջ մտնում են Black Sabbath-ի լեգենդար գիթարիստ՝ Թոնի Այոմին, երգիչ՝ Օզզի Օսբորնը, բաս-գիթարիստ՝ Ջիզեր Բաթլերը և թմբկահար՝ Բիլ Ուարդը: Խումբը տեղեկացնում է, որ շուտով լույս կտեսնի նոր ալբոմ, որի արտադրողը կլինի հայտնի ռոք-մեթալ պրոդյուսեր՝ Ռիք Ռուբինը: Դա կլինի առաջին ալբոմը օրիգինալ կազմով վերջին 33 տարվա ընթացքում: Բացի դրանից խումբը կլինի հայտնի ռոք-մեթալ Download Festival-ի խորագիրը, ինչից հետո կգնա համաշխարհային շրջագայության մի շարք համերգներով:

The Unguided-ի նոր ալբոմը

Վերջերս լույս տեսավ The Unguided մեթալ խմբի նոր ալբոմը, որը ստացավ Hellfrost անվանումը: Խումբը կազմված է Sonic Syndicate խմբի նախկին մասնակիցներից: Նորահաստատ խմբին ալբոմը բերեց մեծ հաջողություն և հայտնիություն: Ալբոմի մեջ մտնում են ինչպես նոր երգեր, այնպես էլ Sonic Syndicate-ի թարմացված երգեր: Ահա երգերի ցուցակը`

1. Inherit The Earth
2. Phoenix Down
3. Betrayer Of The Code
4. My Own Death
5. Serenade Of Guilt
6. Collapse My Dream
7. Green Eyed Demon
8. Iceheart Fragment
9. Pathfinder
10. Where The Frost Rose Withers
11. The Miracle Of Mind (բոնուս երգ)